Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Օձունի վանքի վերանորոգումը ձգձգվում է

Օձունի վանքի վերանորոգումը ձգձգվում է
18.06.2013 | 18:18

Օրերս ՀՀ կառավարության կատարած 18 մլն դրամի ներդրման շնորհիվ ընթանում են Սանահինի վանքի վերանորոգման աշխատանքները:
«Իրատես de facto»-ն ամսիներ առաջ անդրադարձել էր Օձունի եկեղեցում վերականգնողական աշխատանքերի ընթացքին, դրանում առկա որոշակի խոչընդոտներին: Մենք կապվեցինք «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանի հետ, որն այս օրերին գտնվում է Օձունում` տեղեկանալու, թե ինչպես են գործերն այնտեղ: Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ պարոն Շերմազանյանը մասնավորապես ասաց. «Չանդրադառնալով Սանահինում իրականացվող աշխատանքների որակին` ողջունում եմ այդ սրբավայրը վերանորոգելու փաստը: Ինչ վերաբերում է Օձունի եկեղեցու վերանորոգման խնդրին, ասեմ, որ այն առայժմ ձգձգվում է, բայց ես վստահ եմ, որ մեր երկրի պաշտոնյաները ողջախոհ կգտնվեն, կազատեն մեզ առկա արհեստական խոչընդոտներից, և շատ շուտով թափ կհավաքի նաև Օձունի եկեղեցու վերանորոգման գործընթացը, մանավանդ, որ այս եկեղեցու վերականգնման նպատակի համար անհատ բարերարի ներդրումը զգալիորեն գերազանցում է Սանահինի վերանորոգման համար պետության հատկացրած 18 մլիլիոնը. այն առավել քան 320 միլիոն դրամ է»:
Վ. Շերմազանյանի հետ մեր զրույցն առավել հանգամանալից կներկայացնենք «Իրատես de facto» թերթի առաջիկա համարներից մեկում:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ